Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Վաշինգտոնը մտադիր է Անկարայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել

Վաշինգտոնը մտադիր է Անկարայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել
27.11.2017 | 19:45

Վաշինգտոնի վերջնական նպատակը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառումն է` թուրքական Kanal 24 հեռուստաընկերության եթերում հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը:

Նրա խոսքով՝ Վաշինգտոնն այդ նպատակով փորձում է օգտագործել ԱՄՆ-ում նախնական կալանքի տակ գտնվող գործարար Ռեզա Զարաբի գործը: «Ամերիկացիները ցանկանում են Զարաբից ցուցմունքներ կորզել Թուրքիայի ղեկավարության դեմ: Նրանք կարող են ասել Զարաբին` «կամ դու բանտում կփտես մինչև քո կյանքի վերջը, կամ էլ կստորագրես այն ամենի տակ, ինչ մենք քեզ կթելադրենք»,- նշել է Բոզդաղը:


Ռեզա Զարաբը մեղադրվում է թուրքական կառավարության և բիզնեսի ներկայացուցիչների օգնությամբ Իրանի հետ անօրինական առևտուր ծավալելու մեջ: Զարաբի գործարքների միջոցով Թեհրանը կարողանում էր շրջանցել պատժամիջոցները:

Դիտվել է՝ 941

Մեկնաբանություններ